Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը հաստատել է զորամասերից մեկի ենթասպայի մահվան մասին տեղեկատվությունը: Պատասխանելով այն հարցին` համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը Նուբարաշենի զորամասի զինծառայողի մահվան մասին լուրը, նա նշեց, որ ենթասպան ինքնասպանության փորձ է կատարել:

«Կնոջ խոսքով` նա էսենցիա է խմել: Ենթասպան ծանր վիճակում տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով»,- ասաց Հարությունյանը: