Հարավային Կորեայի զինված ուժերն ավարտել են սահմանին տեղադրված բարձրախոսների ապամոնտաժումը, որոնք նախատեսված են եղել Հյուսիսային Կորեայի ուղղությամբ քարոզչական հաղորդումներ հեռարձակելու համար։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին։

Նրանց տվյալներով՝ տեղական ժամանակով օգոստոսի 5-ի կեսօրին արդեն ապամոնտաժվել են բոլոր 20 սարքերը։ Զինված ուժերն այս աշխատանքները սկսել են օգոստոսի 4-ին։ Այդ ժամանակ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ միջոցառումն ուղղված է Սեուլի և Փհենյանի միջև լարվածությունը նվազեցնելուն։ Հարավային Կորեայում չեն նկատել գործողություններ, որոնք կվկայեն Հյուսիսային Կորեայի կողմից նմանատիպ սարքավորումների ապամոնտաժման մասին։

Հարավային Կորեայի կողմը նույնպես իր տրամադրության տակ ունի բջջային կրկնիչներ։

Հունիսի 11-ին Հարավային Կորեայի նոր նախագահ Լի Ջե Մյոնգը կարգադրել է դադարեցնել սահմանին տեղադրված բարձրախոսներից հեռարձակումները։ Հեռարձակման ծրագիրը ներառում է նորություններ, Հյուսիսային Կորեայի պետական կարգի քննադատություն, հարավկորեական հանրաճանաչ երաժշտություն և եղանակի կանխատեսում։ Ի պատասխան՝ Հյուսիսային Կորեան դադարեցրել էր աղմուկի վերահեռարձակումը։

Հուլիսի 21-ին Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը դադարեցրել է որոշ ռադիոկայանների աշխատանքը, որոնք տասնամյակներ շարունակ հեռարձակել են Հյուսիսային Կորեայի ուղղությամբ։ Լի Ջե Մյոնգը, ով իր պարտականությունները ստանձնել է հունիսի սկզբին՝ ի տարբերություն իր նախորդի, կողմ է Փհենյանի հետ երկխոսությանը։