Մահապատժի է ենթարկվել Իրանի մի քաղաքացի, որը համագործակցել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսսադի հետ և տեղեկություններ է փոխանցել մահացած իրանցի միջուկային ֆիզիկոսներից մեկի գտնվելու վայրի մասին, հաղորդում է «Mizan» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության դատական մարմիններին։
Ինչպես նշում է գործակալությունը՝ տղամարդը իր աշխատակիցներին ամեն շաբաթ գաղտնի զեկույցներ է ուղարկել իր աշխատավայրի գործունեության մասին և վարձատրություն է ստացել կրիպտոարժույթով՝ էլեկտրոնային դրամապանակին: Այս կերպ Իսրայելի հետախուզական ծառայությունը իմացել է իրանցի միջուկային ֆիզիկոսի գտնվելու վայրը, որը հետագայում սպանվել է 2025 թվականի հունիսին Իրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ, ընդգծում է Mizan-ը:





























