Հայաստանի Քրեական օրենսգրքի` ռազմական հանցագործությունների մասով հատվածի համար մշակվում են փոփոխություններ եւ համալրումներ: Այդ մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, նշելով, որ համապատասխան փոփոխություններն եւ լրացումներն արդեն գտնվում են ներքին շրջանառության մեջ եւ առաջիկայում կներկայացվեն խորհրդարան:
Մասնավորապես, կհստակեցվեն նոր տեսակի հանցագործությունները, որոնք նախկինում այդպիսին չեն համարվել, ինչպես նաեւ նախատեսված են նոր տեսակի պատիժներ, մասնավորապես, սպաների համար: Փոփոխություններն ու լրացումները մշակվել են միջազգային փորձի հիման վրա: Բայց այդ, փոփոխություններ են նախատեսված ԶՈՒ Կանոնադրությունում:



























