Հայ հրապարակախոս եւ հասարակական գործիչ Բակուր Կարապետյանը հրապարակել է բաց նամակ` ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին: Նամակում խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:

Եթե ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարցրեր չի առաջացնում, ապա տարածքային ամբողջականության պահանջը տվյալ դեպքում զուրկ է իրավական հիմքից:

«1991-ին Ադրբեջանի հանրապետության առաջնորդները հայտարարել են, որ ներկայիս պետությունը 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության իրավահաջորդն է: Սակայն այն չի ճանաչվել Անգլիայի կողմից, որը 1919-ին իր զորքերն է մտցրել այդ ինքնահռչակ պետության տարածք: Չճանաչված, ոչ օրինական պետությունը թուրքական բանակի օգնությամբ բռնակցել է Հայաստանի հանրապետության արեւելյան հատվածը` Լեռնային Ղարաբաղը, եւ փորձեց նաեւ Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակի միջոցով զավթել Սյունիքը, որը չի հաջողվել տեղական բնակչության պաշտպանական գործողությունների շնորհիվ:

Այդպիսով, Լեռնային Ղարաբաղի բռնակցումը ոչ մի միջազգային կառույցի կողմից չճանաչված պետությանը, միջազգային իրավունքի խախտում է: Խորհրդային Միության առաջնորդների կամքով, 1923-ին հայկական Արցախը բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին: Կրեմլի առաջնորդների այդ ընտրության հիմքում ընկած էր Բաքվի նավթը: 1920-1940 թվականներին Լեռնային Ղարաբաղը կոչվում էր ինքնավար, սակայն Խորհրդային Ադրբեջանի կազմում սովորական մարզի կարգավիճակ ուներ եւ միայն բազմաթիվ բողոքներից հետո ստացավ ինքնավար մարզի կարգավիճակ:

Հարգելի պարոն նախագահներ, խնդրում են Ձեզ, որոշելով Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի ճակատագիրը, հաշվի առնել այդ հանգամանքը»,-ասված է նամակում: