Չինաստանի հարավային Գուոանճոու քաղաքում ուժեղ անձրևները սողանքի պատճառ են դարձել, հաղորդում է HK01-ը։

Ըստ նյութի՝ սողանքը վնասել է տներ, ինչի հետևանքով փլատակների տակ են հայտնվել 14 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են շուրջ 150 փրկարար և հրշեջ, գործողությունը ղեկավարում է Գուանդունի նահանգապետ Վան Վեյչժունը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ մնում է հինգ մարդ։ Եվս յոթը վիրավորվել են, իսկ երկուսը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել։ Իշխանությունները շտապ տարհանել են տեղի հազարավոր բնակիչներին։