Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ի ղեկավար Թիմ Քուքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպին նվիրել է ապակյա սկավառակ՝ ընկերության լոգոյով և ոսկե պատվանդանով։

Չորեքշաբթի օրը Թիմ Քուքը ներկա է եղել Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի ելույթին, որի ընթացքում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Apple-ը մտադիր է առաջիկա մի քանի տարիների ընթացքում 600 միլիարդ դոլար ներդնել ամերիկյան տնտեսության մեջ։ Ընկերության ղեկավարն իր հերթին նշել է, որ Apple-ը շուտով իր iPhone սմարթֆոնների և Apple Watch խելացի ժամացույցների համար բոլոր ապակիները կարտադրի Կենտուկի նահանգի գործարանում

Միջոցառման ժամանակ Քուքը Թրամփին նվեր է տվել՝ կլոր ապակյա սկավառակ, որի վրա փորագրված է ամերիկյան առաջնորդի անունը, ընկերության լոգոն, Apple-ի ղեկավարի ստորագրությունը և գրություն, որից հասկանալի է, որ հուշանվերը պատրաստվել է ԱՄՆ-ում։ Սկավառակը տեղադրված է պատվանդանի վրա, որը, Քուքի խոսքով, պատրաստված է 24 կարատանոց ոսկուց։