Այսօր մենք վերջ դրեցինք Մինսկի գործընթացին։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ԱՄՆ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը այսօր՝ օգոստոսի 9–ին հայտարարեց Իլհամ Ալիեւը։
«Այն սկիզբ էր առել 92թ., ԵԱՀԿ շրջանակում բանակցությունը շարունակվում էր երեք տասնամյակ առանց որեւէ արդյունքի։ Ուրիշ էլ ո՞վ է արժանի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ոչ նախագահ Թրամփը։ Նա վեց ամսում հրաշք է գործել»,– ասաց Ալիեւը։





























