Թերթը գրում է, որ ճանապարհներին եւ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները գործածույթան մեջ դնելուց հետո անցել է մի քանի օր, սակայն մեր վարորդները գտել են ելքը, որ տեսանկարահանող սարքերը չֆիքսեն իրենց մեքենաների պետհամարանիշները:

«Համացանցում հայտնված օգտատերերից մեկը կոչ էր անել, որ իրենց մեքենաների պետհամարանիշների վրա մազի լաք փչեն. «Մազի լաք փչեք համարների վրա, օգնում է, որ համերաները չկարողանան ֆիքսել»,- գրված էր սոցիալական ցանցում: «Երկրի» թղթակիցը պարզել է, որ մի քանի վարորդներ փորձել են. «Արդեն փորձել ենք ու ֆոտոխցիկով էլ նկարել ենք, համարները չեն ֆիքսվում»:

Մեկ այլ վարորդ էլ իր մեթոդով է կիսվել մեր թղթակցի հետ. «Ընդամենը ինձ կօգնի ծառից պոկված մի տերև: Թե ոնց կանեմ, դա էլ ես գիտեմ»: Ճիշտ հայկական երևակայություն»,- գրում է «Երկիր»-ը: