Թերթը գրում է, որ երեկ կառավարության նիստից դուրս գալով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, արժանանալով շենքի դիմաց իր խնդիրներով բողոքող մի քաղաքացու նախատինքներին, նրան «բոմժ է» անվանել: «Քաղաքացին էլ ի պատասխան հայտարարել է. «Քո նման թալանչիները, որ թալանում են, էթում են, բոմժանոց են ընկնում»: Միջադեպի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, չի տուժել նաեւ ՀՀ կառավարության վարկը, քանի որ այդ վարկը ավելի ցածր ընկնել չի կարող»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























