Թերթը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն օրերս մեկնել է Սինգապուր՝ որսի:
«Նրա սիրտն էկզոտիկ կենդանիների «որս է ուզել»: Երբ լուրը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից, վերջինս ասաց. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես այս օրերին մեկնել է հեռավոր Սինգապուր՝ հատուկ որս անելու նպատակով: Ինչ խոսք, դա էլ է ձեւ՝ նախընտրական լարված շրջանին ընդառաջ նյարդերը թուլացնելու համար: Հուսանք, որ ԲՀԿ առաջնորդը վերադարձից հետո էլ չի սկսի նույն տրամադրվածությամբ «որսալ» հարազատ կուսակիցներին՝ ընտրացուցակից դուրս թողնելով նրանց»,- գրում է «Ժողովուրդ»-ը:



























