Այսօր` հունվարի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ, Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Բերդ-Իջեւան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները եւ Դիլիջանի ոլորանների հատվածը:

Սելիմի լեռնանցքը փակ է: