Թաիլանդը ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Պետության որոշման մասին տեղեկացրել է ՄԱԿ-ում Թաիլանդի առաքելությունը:
Մեկնաբանելով Հոնկոնգի որոշումը` Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ներկայացուցիչը շեշտել է, որ պետությունը ճանաչվել է այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել նախքան 1967-ի պատերազմը: Դա նշանակում է, որ դրա կազմի մեջ պետք է մտնեն Երուսաղեմը եւ դրա տարածքը, որի ներկայումս բնակեցվում է իսրայելցիներով, հաղորդում է Agence France-Presse-ը:
Թաիլանդը դարձավ 131-րդ պետությունը, որը ճանաչեց Պաղեստինի անկախությունը: Իսրայելը դեռ չի արձագանքել Թաիլանդի որոշման կապակցությամբ:




























