Երեւանում, հունվարի 19-ին, ժամը 11.20-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան Մուրացանի փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























