Երեւանում, հունվարի 19-ին, ժամը 23.10-ին, Նաիրի Զարյանի եւ Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» եւ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21703»-ի վարորդը եւ ուղեւորը  մարմնական  վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: