Վեդի քաղաքում, հունվարի 19-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես Բենց-430» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106»-ի, ինչից հետո վերջինս բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























