Ոստիկանության ծառայողները, հունվարի 19-ին, ժամը 20.30-ին, Վարդաշենի 9-րդ փողոցից բերման են ենթարկել Նոր Կյուրին գյուղի 38-ամյա մի բնակչի, որը 2011 թ. փետրվարի 15-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները  Հայաստան են տեղափոխել  Արմավիրի մարզի Երվանդաշատ  գյուղի 36-ամյա  մի բնակչի, որը 2011 թ. մարտի 26-ից  ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: