Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի քաղաքում, հունվարի 19-ի երեկոյան հեռակառավարմամբ պայթեցված ռումբի հետեւանքով 1 հոգի մահացել է, վիրավորվել՝ 27-ը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ճանապարհով անցել է ոստիկանության մեքենան։ Պայթյունի հետեւանքով 27 վիրավորվածների մեջ են 3 ոստիկաններ։

Հաքքարիի նահանգապետը հայտնել է, թե պայթյունի կազմակերպիչը PKK-ն է։