Ղազախստանի նախագահի ավագ դուստրը` Դարիգա Նազարբաեւան գլխավորել է սոցիալ-մշակութային զարգացման խորհրդարանական հանձնաժողովը: Ղազախական մաժիլիսի 5-րդ գումարման առաջին նիստի աշխատանքները մեկնարկել են հունվարի 20-ին Աստանայում:

Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար է ընտրվել Ռոմին Մադինովը, ֆինանսների եւ բյուջեի հանձնաժողովի նախագահ` Գուլժանա Կարագուսովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ ընտրություններից առաջ Դարիգան հայտարարել էր, թե մտադիր է առաջադրվել մաժիլիսում, որպեսզի աջակցի իր հորը:

Դարիգա Նազարբաեւան 2003թ. ստեղծել էր «Ասար» կուսակցությունը, որը 2006-ին միավորվել են կառավարող «Նուր Օթան» կուսակցության հետ:

Նշենք որ Դարիգայի նախկին ամուսին Ռահատ Ալիեւը 2008թ. դատապարտվել էր 40 տարվա ազատազրկման` իշխանությունը զավթելու փորձի համար: Նա քաղաքական ապաստան էր խնդրել Ավստրիայում, որտեղ դեսպան էր աշխատում: