Ադրբեջանի Հանրապետության դեմ Մինաս Սարգսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստի ամսաթիվը դեռ նշանակված չէ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Առայժմ նիստի օրը նշանակված չէ: Դատարանը կողմերին լրացուցիչկտեղեկացնի նիստի ամսաթվի մասին», -  նշել է Գ. Կոստանյանը:

Հունվարի 9-ին ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել երկու հայց` հայ եւ ադրբեջանցի փախստականներից: Խոսքը Լաչինի նախկին բնակիչ Էլհան Չիրագովի եւ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի մասին է: Հայցերն ընտրվել են ավելի քան հազարավոր հայցերի միջից: Երկու հայցերն էլ ներկայացվել են ՄԻԵԴ-ին 2000-ի կեսերին` 2005-ին եւ 2006-ին: Երկու դեպքում էլ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով գույքի կորստի մասին: Չիրագովի հայցը պարունակում է որոշ ազգային եւ կրոնական դրույթներ: Ակնկալվում է, որ երկու գործով էլ որոշում կընդունվի ընթացիկ տարում: