Աֆղանստանում ֆրանսիական ռազմական զորակազմի ծառայողները ժամանակավորապես դադարեցնում են մասնակցությունը ռազմական գործողություններին: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Նա նշել է, թե ֆրանսիացի զինծառայողներն Աֆղանստան էին ժամանել, որ պայքարեն թալիբների եւ ահաբեկիչների դեմ, այլ ոչ նրա համար, որ իրենց վրա կրակեն աֆղան զինծառայողները:
Այսօր հայտնի է դարձել, որ 4 ֆրանսիացի զինծառայողներ սպանվել են, 16-ը վիրավորվել Աֆղանստանի արեւելքում, Կապիսա նահանգում: Նախնական տվյալներով, կրակոցներն արձակել է աֆղանական բանակի համազգեստ հագած տղամարդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























