Ռուսաստանի Չելյաբիսնկի մարզում հայերի թիվն 8 տարում աճել է 8 տոկոսով: Միեւնույն ժամանակ ռուսների, ուկրաինացիների, թաթարների եւ գերմանացիների թիվը նվազել է: Ռուսաստանում շարունակում են ամփոփել 2010թ. մարդահամարի տվյալները, որոնց արդյունքում նոր հետաքրքիր փաստեր են հայտնվում:

«ԱԻՖ Չելյաբինսկի» տվյալներով, վերջին 8 տարում 5 տոկոսով կրճատվել է իրեն ռուս համարողների, 12 տոկոսով` թաթարների, 2,5 տոկոսով` ղազախների եւ բաշկիրների թիվը: Մեկ երրորդով նվազել է բելառուսների, ուկրաինացիների, գերմանացիների եւ մորդվացիների թիվը, որոնք ապրում են Հարավային Ուրալում: Աճել է միայն հայերի թիվը:

Այդուհանդերձ, հայերը առաջին տեղում չեն թվաքանակով: Ընդհանուր թվի 84 տոկոսը ռուսներ են: Երկորդր ետղում թաթարներն են` 5,5, բաշկիրները` 5, ուկրաինացիները` 1,5, ղազախները` 1, գերմանացիները` 0,5, մորդվացիներն ու բելառուսները` 0,4, հայերը` 0,3, նագայբակները` 0,2 տոկոս: