«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունվարի 20-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Պատճառը` դոլարի առաջարկի բարձր փոխարժեքն է: Դոլարն առաջարկվել է 388.50 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկի առավելագույն մակարդակը եղել է 1դոլար/388 դրամ:

Կանխիկ արտարժույթի շուկան արձագանքել է բորսայում դոլարի դեպի թանկացում ձգտմանը: Գործնականում` փոխանակման կետերը դադարել են դոլար վաճառել 388 դրամով` վաճառքի առավել տարածված փոխարժեքը 1դոլար/389 դրամն է: Իսկ առքի փոխարժեքն աճել է մինչեւ 387 դրամ: