Գյումրի քաղաքի ոստիկանության բաժանմունքում, այսօր` հունվարի 20-ին, ժամը 12-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրիի Սարոյան թաղամասում գտնվող նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի վթարային շենքի նկուղում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված, այրված կնոջ դիակ, որը նաեւ հոշոտված է եղել գազանների կողմից:
Գյումրիի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Աշոտ Վարդանյանի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը: Տեղում աշխատել է նաեւ Շիրակի մարզի դատախազը: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Փորձաքրեագիտական ուսումնասիրությունը պարզելու է, թե ինչ է տեղի ունենցել եւ երբ:




























