Բանկային համակարգի հիմնական խնդիրներից մեկը ներկայում դրամային ռեսուրսների հասանելիությունն է կապիտալի շուկաներում: Այդ մասին այսօր` հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրասիական բանկի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան: Նրա խոսքով` Մոսկվայում ընթացող Եգոր Գայդայի անվան միջազգային ավանդական տնտեսական ֆորումում (այսօր վերջին օրն է) Ռուսաստանի  խոշորագույն բանկի` «Խնայբանկի» նախագահ Գերման Գլեբը խոստովանել է, որ նույնիսկ իրենց համար արեւմտյան ֆինանսական շուկաները փակվել են:

«Եվրոպական պետությունների վարկանիշերի վերջին զանգվածային նվազումները դեռեւս ամբողջովին չեն մարսվել ներդրողների կողմից, իրավիճակը միջազգային շուկաներում, մեղմ ասած, կայուն չէ»,- ասաց Դ. Ժուրբան:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի տնտեսական իրավիճակը, Դ. Ժուրբան ասաց, որ ներկայում լարված ժամանակներ են ցանկացած երկրի տնտեսության համար, որը կարող է արտահայտվել իրացվելիության խնդրի սրմամբ, փոխառու միջոցների ստացման դժվարություններով: Նրա կարծիքով` ընտրական գործընթացները ոչ Հայաստանում, որ Ռուսաստանում որեւէ ցնցում չեն առաջացնի ֆինանսական ոլորտում: