Հունվարի 19-ի առավոտյան փարիզցիները եւ թատրոնային աշխարհի գործիչները եկել են հարգանքի տուրք մատուցելու հայկական ծագում ունեցող ֆրանսիացի դերասան Ռոզի Վարդին: Այդ մասին հաղորդում է Nouvelles d’Arménie-ն: Շառլ Ազնավուրը եկել է հատուկ Մարոկկոյից Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ մասնակցելու հրաժեշտի արարողությանը: Հուզված ժողովուրդը ծափահարել է, երբ դագաղը տարվում էր Ժան-Մարկ Տիբոյի դիմացով, ով թուլացել էր ողբերգությունից: Ռոզիի ամուսինը` Պիեր Բադելը, ասել է. «Ես ուրախ եմ, որ նրա թաղումն այստեղ է անցկացվում»:

Ֆրանսիական France Soir–ը հաղորդում է, որ նրանք հանդիպել են Փարիզի հայկական եկեղեցում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Թուրքիայում ծնված տաղանդավոր հայուհուն Ռոզի Վարթանին: Շառլ Ազնավուրից բացի, արարողությանը ներկա է եղել նաեւ դերասանուհի Մարթա Մերկադյեն, երգիծաբան Շանտալ Լադեզուն, Քաթրին Ռիշը եւ Էլիբաբեթ Բուրժինը:

Շատերի համար Ռոզի Վարդը կմնա «Մագի» հեռուստասերիալի հերոսուհի, որն ընթանում էր 1985-ից 1993 թվականներին: Նա խաղում էր Ժան-Մարկ Թիբոյի եւ Մարթա Վիլյալոնգի հետ: