Երեւանի ավագանու արտահերթ նիստում, այսօր` հունվարի 20-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջինիս հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում եւ, որպես քաղաքապետի տեղակալ առաջադրել է աշխատակազմի ֆինասական վարչության պետ Վահե Նիկոյանի թեկնածությունը։ Ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել քաղաքապետի առաջարկությանը։
Արտահերթ նիստում Երեւանի ավագանին հստատել է նաեւ Երեւանը եւ Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը։



























