Լիբիացիները պահանջում են երկրում շարիաթի օրենքներ մտցնել: Ավելի քան երեք հազար մարդո է դուրս եկել Բենղազի քաղաքի կենտրոնական հրապարակ` պահանջելով ընդունել շարիաթը (Ղուրանում գրված իրավական կանոնները) որպես պետության օրենսդրության հիմք եւ դա ամրագրել երկրի նոր սահմանադրության մեջ:
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ, ցուցարարները դիմել են իշխանություններին եւ պնդել, որ այդ հարցով անգամ համաժողովրդական հանրաքվե պետք չէ անցկացնել:
Բենղազին համարվում է «լիբիական հեղափոխության օրրանը», հենց այնտեղից էլ անցած տարվա փետրվարին սկսվեցին ապստամբների ռազմական գործողությունները Մուամար Քադաֆիի դեմ:




























