Եմենի կառավարությունն օրենք է ընդունել, որը նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին բացարձակ քաղաքական եւ իրավական անձեռնմխելիություն է տրամադրվում:
Հիշեցնենք, որ օրինագիծն առաջարկվել էր Եմենի ժամանակավոր կառավարության կողմից` համաձայն այն փաստաթղթին, որով Սալեհը համաձայնել էր հանձնել իշխանությունը: Ընդ որում` կառավարությունը մի քանի փոփոխություններ է մտցրել, ըստ որի` Սալեհի կառավարության որոշ պաշտոնյաներ կարող են դատարան կանչվել կոռուպցիայի մեղադրանքով: Սկզբնական տարբերակում Սալեհի բոլոր համախոհներն ազատվում էին քրեական հետապնդումներից, այդ թվում նաեւ ահաբեկչական եւ քաղաքական գործունեության համար, հաղորդում է AP-ն:
Եմենում հակակառավարական ելույթները Սալեհի հրաժարականի պահանջով շարունակվում էին 2011 թվականի փետրվարից սկզբից: Սալեհն իշխանության գլուխ եղել է շուրջ 33 տարի:




























