Սիրիայում պայթեցվել է բանտարկյալներին տեղափոխող ավտոբուսը, զոհվել է առնվազն 14 մարդ, 32-ը վիրավորվել են:  «Սուրիա» հեռուստաընկերության տեղեկություններով` վիրավորներից վեցը ոստիկաններ են: Հաղորդվում է, որ ավտոբուսը պայթել է «զինված ահաբեկչական խմբավորումների» կողմից տեղադրված ականի վրա, Իդլիբ քաղաքի մոտ:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Իդլիբի մոտ պայթեցվել էր տեքստիլ ֆաբրիկայի բանվորներին տեղափոխող ավտոբուսը, զոհվել էր վեց մարդ, 16-ը վիրավորվել էին:

Իդլիբը համարվում է  Սիրիայի ամենալարված շրջաններից մեկը, որտեղ արդեն 10 ամիս շարունակ հակակառավարական բողոքները չեն դադարում: