Խորվաթիայում հունվարի 22-ին Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե է անցկացվում:

Մայրաքաղաք Զագրեբում  անցկացվել են ԵՄ անդամակցության դեմ բողոքի ակցիաներ: Մի քանի հազար մարդ դուրս են եկել փողոց` պահանջելով չեղյալ համարել այսօրվա հանրաքվեն: Ցուցարարները մտահոգություն ունեն, որ ԵՄ-ին անդամակցելով,  Խորվաթիան ոչ միայն տնտեսական շահ չի ունենա, այլեւ կկորցնի ազգային ինքնությունը:

Զուգահեռաբար` մայրաքաղաքում անցկացվել է նաեւ ԵՄ անդամակցության կողմնակիցների հանրահավաք: Խորվաթական իշխանությունների կարծիքով` ԵՄ անդամակցությունը միակ հնարավորությունն է երկրի զարգացման համար, որն  ունի 17% գործազրկություն եւ 6,2% բուջետային դեֆիցիտ: