Մեզ համար առաջնային է բռնի տեղահանված արցախցիների արժանապատիվ կյանքի ապահովման հարցը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով, առաջնային պետք է լուծվի արցախցիներին բնակֆոնդով և աշխատանքով ապահովելու հարցը։
«Մյուս հարցերը ժամանակի ընթացքում կներկայացնենք, բայց բոլորս գիտենք խնդրի բարդությունը»,-նշեց Ն.Կարապետյանը։





























