Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 21-ին Վաշինգթոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա),  ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հարցով դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ (Լեհաստան):

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացի արդիական հարցեր` ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նախաշեմին:

Հիշեցնենք, ղարաբաղյան կարգավորման գործընթացը Գրիգորի Կարասինը քննարկել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական գործերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է հունվարի 17-ին Վաշինգթոնում: