Միշել Խազանավիչուսի «Արտիստը» ֆիլմը եւս մեկ կինոմրցանակի է արժանացել: Նրա պրոդյուսեր Թոմաս Լանգմանը լավագույնն է համարվել ԱՄՆ պրոդյուսերների Գիլդիայի կողմից: Հիշեցնենք, ֆիլմն արդեն երեք «Ոսկե Գլոբուս» է ստացել: Այն առաջադրված է նաեւ «Օսկար» մրցանակաբաշխությանը:
Ամերիկյան պրոդյուսերների մասնագիտական միության մրցանակի համար առաջադրվել են նաեւ Ջորջ Քլունիի, Գրենտ Հեսլովի, Բրայան Օլիվերի մասնակցությամբ ֆիլմը, նաեւ «Հետնորդները» (Ալեքսանդր Փեյն, Ջիմ Բուրք, Ջիմ Թեյլոր), «Աղջիկների հավաքույթ» (Ջուդ Էփաթով, Բարի Մենդել, Քլեյթոն Թաունսենդ), «Կեսգիշերը Փարիզում» (Լեթթի Արոնսոն, Սթիվեն Թենենբաում), «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» (Մայքլ դե Լուկա,Ռեյչել Հորովից, Բրեդ Փիթ), «Ժամանակի պահապանը», «Մարտաձին» (Սթիվեն Սփիլբերգ եւ Քեթլին Քենեդի), «Սպասավորը» (Մայքլ Բերնատան եւ Բրանսոն Գրին) եւ «Վիշապի դաջվածքով աղջիկը» (Շեն Շաֆֆին,Սքոթ Ռուդին) ֆիլմերը:
Այս ասպարեզում մրցանակաբաշխությունը դիտարկվում է որպես նախաօսկար: Դափնեկիրների երկու երրորդը, համաձայն վիճակագրության, սովորաբար դառնում է ոսկե արձանիկների մրցանակակիր, գրում է gazeta.ru-ն:




























