Մոսկվայի Կրոկուս Սիթի Հոլի դրամարկղի աշխատակցուհին հայտնել է, որ հարձակման օրը զինյալներից մեկը անօրինական կերպով իրենից գնել է «Պիկնիկ» խմբի համերգի տոմս՝ վճարելով կանխիկ, և ինքը նրան ուղեկցել է համերգասրահ: Դրա մասին գործակալությանը հայտնել է դատավարության մասնակիցը:

«Դատարանում որպես տուժող հարցաքննված դրամարկղի աշխատակցուհին հայտնել է, որ ահաբեկչության օրը ինքը կանխիկով տոմս է վաճառել զինյալներից մեկին և ողբերգությունից առաջ ինքն է նրան ուղեկցել դահլիճ»,- հայտնել է ТАСС-ի աղբյուրը:

Ըստ նրա՝ դրամարկղի աշխատակցուհին ահաբեկչին ճանաչել է միայն, երբ ձերբակալվել են ահաբեկչության բոլոր անմիջական կատարողները՝ նրանց դեմքերը տեսնելով լրատվական ռեպորտաժներում:

Գործակալության մեկ այլ աղբյուր նշել է, որ հարցաքննված դրամարկղի աշխատակցուհին ֆուտբոլային երկրպագուների շրջանում հայտնի վերավաճառող Իզոլդա Կուկուշկինան է: Ավելի վաղ նա քննիչներին հայտարարել էր, որ առաջարկել է զինյալին հանդիպել «Շոկոլադնիցա» սրճարանում՝ նրան տոմս վաճառելու համար, որից հետո նա հեռացել է: Ըստ դրամարկղի աշխատակցուհու՝ 19:20-19:30-ը Կուկուշկինան մոտեցել է տոմսարկղին և ահաբեկչին հայտնել, որ ինքը «Պիկնիկ» համերգի երկրորդ շարքի 7000 ռուբլի արժողությամբ VIP տոմս ունի, որի մասին նա հարցրել էր: Նա հայտնել էր նաև, որ գնորդը կանխիկ է վճարել՝ հրաժարվելով գումարը փոխանցել բջջային հավելվածով: