Ավստրիալական Deloitte-Access Economics խորհրդատվական ընկերությունը, որը զբաղվում է երկրի կառավարության խորհրդատվությամբ, նախազգուշացրել է գալիք «Եվրագեդոնի» մասին:

Ըստ խմբի վերլուծաբանների` եվրագոտու երկրներում շարունակվող ճգնաժամը, բանկային համակարգում աճող անկայունությունը կհանգեցնեն «Եվրոգեդոնի», որը հնարավոր է այնքան էլ ուժեղ չլինի, բայց կարող է խորանալ այն պարզ պատճառով, որ դրան անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնի: 

Deloitte-Access Economics-ի փորձագետների կարծիքով` եվրոյի ճակատագիրը  այն գլխավոր հարցն է, որ 2012 թվականին պետք է լուծում ստանա: Ըստ նրանց գնահատման` ճգնաժամի պատճառով այս տարի բավականին կնվազի  ապրանքների նկատմամբ պահանջարկը,ինչպես նաեւ` հումքի եւ էներգապաշարների, այդ թվում` ածխի եւ պողպատի նկատմամբ: 

Deloitte-Access Economics-ում կարծում են , որ ամենից շատ տուժողը Չինաստանն է լինելու, քանի որ  ապրանքների պահանջարկի անկումը կնվազեցնի բնակչության եկամուտները եւ պետական բյուջեն:

«Եվրագեդոն» բառը բլոգներում եւ ֆինանսական մամուլում սկսել է շրջանառվել 2011 թվականի չորրորդ եռամսյակից: Նրա ներքո տնտեսագետները հասկանում են եվրոյի` որպես միասնական արժույթի արժեզրկումը, կամ էլ եվրագոտու երկրներում նրա աճը, որն իր հետեւից կբերի տնտեսական աճի դանդաղեցում այլ տարածաշրջաններում, գրում է lenta.ru-ն: