Ճապոնիայի մայրաքաղաքում առաջիկայում կարող է հզոր երկրաշարժ լինել 7 մագնիտուդ ուժգնությամբ: Նման եզրակացության են հանգել Տոկիոյի համալսարանի սեյսմիկ ակտիվության կենտրոնի հետազոտողների խումբը: Նրանց հաշվարկներով` երկրաշարժի հավանականությունը կազմում է 70 տոկոս:

Ընդ որում, լինելու է այն ոչ թե առաջիկա 30 տարում, ինչպես ավելի վաղ էր կանխատեսվում, այլ առաջիկա 4 տարվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով ճապոնական Yomiuri Shimbun պարբերականը, գիտնականները նկատում են, որ Տոհոկու շրջանում ուժեղագույն երկրաշարժից հետո սյեսմիկ պատկերը փոխվել է, եւ Կանտո շրջանին կարող են լուրջ ցնցումներ սպառնալ:

Ըստ հաշվարկների` մայրաքաղաքում սեյսմիկ ակտիվությունն աճել է հինգ անգամ մարտի 11-ի երկրաշարժից հետո: