Արցախի ժողովրդի իրավունքները միջազգային իրավունքի տեսանկյունից մնում են անխախտելի։ Այս մասին Երևանում «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային համաժողովում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ միջազգային համաժողովներում և ակադեմիական շրջանակներում Արցախի հարցը բարձրացվում է որպես ժողովրդի իրավունքի անկյունաքար։ «Մեր ձայնը, մեր ցավը պետք է լսեն, իսկ մեր իրավունքները՝ իրականացվեն», - հայտարարել է Դանիելյանը։
Նա հայտարարել է, որ շարունակելու են համագործակցել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, փորձագետների և քաղաքական գործիչների հետ՝ արդարությունը վերականգնելու համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով։
«Արցախը գոյություն ունի որպես գաղափար, որպես իրավունք, որպես ժողովուրդ», - ընդգծել է Դանիելյանը՝ հավելելով, որ կարևորագույն հարցը արցախցիների հայրենիք կոլեկտիվ վերադարձի հարցն է։




























