Ֆրանսիայի Սենատում այդ երկրի կողմից ընդունված ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրինագծի քննարկմանը ներկայացվել են 1-ին հոդվածը փոփոխելու եւ պարզեցնելու 3 առաջարկ:

Ֆրանսիայի սահմանադրական օրենքների հանձնաժողովի ներկայացուցիչ Ժան-Պյեր Սյուերը կողմ է արտահայտվել այս փոփոխությունների առաջարկին, իսկ խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլյյեն դեմ է արտահայտվել դրանց:

Քվեարկության արդյունքում Ֆրանսիայի Սենատը 86 կողմ, եւ 120 դեմ ձայներով մերժել է Ցեղասպանության մերժումը քրականացնող օրինագծում փոփոխություններ կատարելու առաջին երկու առաջարկները:

Այժմ սենատում քննարկում են երրորդ առաջարկը, որը վերաբերում է ընդհանրապես ցեղասպանությունների մերժումը քրեականացնելուն: