Ամերիկյան ավիափոխադրողները փոխել են միջմայրցամաքային չվերթների երթուղին` հզոր գեոմագնիսական փոթորկի պատճառով:

Ավիաընկերությունները որոշել են ապահովագրված լինել այն դեպքում,  եթե արեւային ռադիացիայի ուժեղ հոսքեր լինեն, որոնք կարող են խափանել նավիգացիոն սարքերի աշխատանքը:  Փոփոխված երթուղով այսօր թռիչքներ կլինեն Հոնկոնգ եւ Սեուլ:

ՆԱՍԱ-ի արբանյակներն օրերս Արեգակի վրա հզոր բռնկում են արձանագրել: Նման ուժգնությամբ արեգակնային փոթորիկ վերջին անգամ 2003թ. էր եղել, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: