Երեւանում, հունվարի 24-ին` ժամը 09.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքից թունավորումով (դիմիդրոլից) «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 122 տան բնակիչ, 40-ամյա Ա.Մանուկյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:




























