Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր` հունվարի 25-ին, այցելել է Մոսկվայի պետական համալսարան, որպեսզի հանդիպի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: Նախքան նախագահի ժամանելը, ուսանողները հատուկ պատրաստություն են անցել, թե ինչպես պահեն իրենց միջոցառման ժամանակ:
Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Անջատեք հեռախոսները: Շատ չծափահարեք, դա մոդայիկ չէ»,-ասել է կազմակերպիչներից մեկը:
Աղջիկներն առանձին կարգադրություն են ստացել` կոճկել վերնաշապիկի բոլոր կոճակները:
«Գնահատեք ձեր հնարավորությունները: Ով ցանկանում է, թող հիմա գնա զուգարան: Ով խրոնիկական հիվանդություն ունի եւ օգնություն կարիք է զգում, թող հիմա ասի: Բայց ամեն դեպքում Շտապօգնության մեքենան հերթապահում է»,-ասել են ուսանողներին:




























