Մահացել է Վրաստանի նախագահի խորթ հայրը` Զուրաբ Կոմետիանին: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գռուզիան»` վկայակոչելով Ambebi.ge պորտալին:

Կայքի տվյալներով` վրացական պետության առաջնորդի մոր` Գյուլի Ալասանիայի ամուսինը մահացել է հունվարի 24-ին` 77 տարեկան հասակում: Մահվան պատճառները չեն հաղորդվում:

Զուրաբ Կոմետիանին Բերիտաշվիլիի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտխորհրդի նախագահն էր: Նա ավելի քան 100 գիտական աշխատանքների հեղինակ է: