Հզոր արեգակնային էլեկտրակայան կկառուցվի Սահարայում, որով զբաղվելու է Nur Energie ընկերությունը: Հաղորդվում է, որ այն կառուցվելու է Թունիսի տարածքում, քանի որ Սահարայում արեգակնային ռադիացիան երեք անգամ ավելի ուժեղ է, քան Կենտրոնական Եվրոպայում:
Էլեկտրակայանը բաղկացած է լինելու 825 հազար արեգակնային մարտկոցներից: Էլեկտրակայանի հոզորությունը հնարավորություն կտա էներգիայով ապահովել Եվրոպայում մոտ 700 հազար բնակարաններին, գրում է Lenta.ru –ն:



























