Եթե դուք ունեք iPhone 16 Pro և կասկածում եք՝ արժե՞, արդյոք, փոխարինել այն Apple-ի նորագույն՝ iPhone 17 Pro մոդելով, ապա այս համեմատական ուղեցույցը ձեզ համար է։ Ստորև կներկայացնենք, թե ինչ էական տարբերություններ ունեն նախորդ և այս տարվա Apple գաջեթները։
Դիզայն
Ի տարբերություն ստանդարտ iPhone 17 մոդելների, որոնք մեծամասամբ պահպանում են iPhone 16-ի արտաքին տեսքն ու կառուցվածքը, նոր սերնդի Pro շարքը էականորեն տարբերվում է նախորդ սերնդից։ iPhone 17 Pro և 17 Pro Max մոդելները ստացել են զգալիորեն փոփոխված դիզայն։ Եթե նախորդ սերունդը՝ iPhone 16 Pro-ն առանձնանում էր թեթև ու ամուր տիտանի շրջանակով, ապա այս անգամ Apple-ը ընտրել է այլ ուղղություն․ նորույթի Pro մոդելներում կիրառվել է ալյումինե շրջանակ։ Տեսախցիկի մոդուլն էլ վերափոխվել է՝ պահպանելով եռակի խցիկների դասավորությունը, սակայն տեղադրվել է ելուստային հարթակի վրա։ Դիզայնի մեջ նկատվում է ավելի սուր եզրերի և հարթ անցումների համադրություն։
Էկրան
Նոր սերնդի Pro մոդելները պահպանում են իրենց նախորդի՝ iPhone 16 Pro-ի էկրանի հիմնական չափսերն ու լուծաչափերը, ինչը նշանակում է, որ օգտատերերը ստանում են նույն բարձր որակի Super Retina XDR OLED էկրան՝ հագեցած գույներով և ճշգրիտ գունային վերարտադրությամբ։ Լուծաչափը չի փոխվել, ինչպես նաև պիքսելային խտությունը, ինչը շարունակում է ապահովել բյուրեղափայլ պատկերներ թե՛ գրաֆիկայի, թե՛ տեքստի, և թե՛ վիդեոնյութերի դիտման ժամանակ։ Հիմնական տարբերությունը, որին արժե ուշադրություն դարձնել, կապված է հենց պայծառության ցուցանիշների հետ։ Եթե 16 Pro-ում առավելագույն պայծառությունը սահմանափակվում էր մոտ 2000 նիտով, ապա iPhone 17 Pro-ում այդ ցուցանիշը բարձրացվել է մինչև 3000 նիտ։ Սա լուրջ առաջընթաց է, հատկապես, արևոտ պայմաններում օգտագործման համար․ օգտատերերը կարող են առանց դժվարության կարդալ հաղորդագրությունները, դիտել լուսանկարներ կամ օգտագործել քարտեզները, նույնիսկ, արևի ուղիղ ճառագայթների տակ։ HDR պարունակությամբ վիդեոները նույնպես ստանում են առավել վառ ու հագեցած տեսք՝ շնորհիվ բարձրացված պայծառության։
Apple-ի բոլոր առաջատար տեխնոլոգիաները պահպանվել են․
- Dynamic Island․ ինտերակտիվ դինամիկ կղզի, որը ցույց է տալիս ծանուցումներ, երաժշտության կառավարում, զանգերի կարգավիճակ և այլ գործողություններ։
- Always-On Display․ հնարավորություն է տալիս էկրանին մշտապես տեսնել ժամացույցը, օրացույցը, ծանուցումները և այլ կարևոր տեղեկություններ՝ առանց սարքն ակտիվացնելու։
- ProMotion տեխնոլոգիա՝ 1-ից 120 Հց ադապտիվ թարմացման հաճախականությամբ, որը ոչ միայն ապահովում է հարթ անիմացիաներ և սահուն խաղային փորձ, այլև խնայում է մարտկոցի էներգիան, երբ բարձր հաճախականություն անհրաժեշտ չէ։
Այս բոլոր հատկությունների համադրությունը iPhone 17 Pro-ի էկրանն դարձնում է ոչ միայն տեխնիկապես առաջատար, այլև գործնականում առավել հարմարավետ՝ անկախ լուսային պայմաններից։ Այն ստեղծված է այնպես, որ միաժամանակ բավարարի պրոֆեսիոնալ օգտատերերի պահանջները (ֆոտո և վիդեո խմբագրում, գունային ճշգրտություն) և առօրյա օգտագործման հարմարավետությունը։
Կատարողականություն և հիշողություն
iPhone 17 Pro շարքը ներկայացնում է Apple-ի ամենահզոր սմարթֆոններից մեկը՝ ստանալով նոր A19 Pro պրոցեսոր։ Այս չիպը կառուցված է առաջադեմ արտադրական գործընթացով, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ապահովել ավելի բարձր արդյունավետություն և էներգախնայողություն։ Այն ներառում է վեց միջուկանի CPU, որը թույլ է տալիս iPhone 17 Pro-ին գործարկել ամենապահանջկոտ ծրագրերը, խաղերը և բազմաբնույթ առաջադրանքներն, առանց հավելյալ էներգիայի մեծ սպառման։ Հզոր GPU-ն ապահովում է ավելի բարելավված վիզուալ հնարավորություններ, բարձր կադրային հաճախականություն խաղերում և բարձրակարգ գրաֆիկա։ Apple-ը մեծացրել է նաև օպերատիվ հիշողությունը․ RAM-ը այժմ 12 ԳԲ է, ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ բացել ավելի շատ հավելվածներ և պահել դրանք ակտիվ վիճակում առանց վերաբեռնման։ Սա կարևոր է հատկապես պրոֆեսիոնալ օգտատերերի համար, ովքեր օգտագործում են ծանր ծրագրեր՝ վիդեո խմբագրիչներ, դիզայնի գործիքներ կամ 3D մոդելավորման հավելվածներ։
Պահեստային հիշողության կոնֆիգուրացիան նույնպես բարելավվել է․ մեկնարկային տարբերակը սկսվում է 256 ԳԲ-ից (նախկին 128 ԳԲ-ի փոխարեն), ինչը մեծ առավելություն է օգտատերերի համար, ովքեր պահում են բազմաթիվ լուսանկարներ, վիդեոնյութեր և հավելվածներ։ Առավելագույն հիշողությունը հասնում է մինչև 1 ՏԲ Pro մոդելում և մինչև 2 ՏԲ՝ iPhone 17 Pro Max մոդելում։ Սա աննախադեպ ծավալ է սմարթֆոնի համար և հարմար է հատկապես նրանց, ովքեր աշխատում են մեծ ծավալի RAW լուսանկարների կամ ProRes վիդեոների հետ։
Տեսախցիկ
iPhone 17 Pro շարքը համալրված է Apple-ի ամենահզոր և բազմաֆունկցիոնալ տեսախցիկային համակարգերից մեկով։ Գլխավոր մոդուլի հիմքում գտնվում են երեք 48 մեգապիքսելանոց Fusion տեսախցիկներ, որոնք նախատեսված են տարբեր սցենարների համար․ լայնանկյուն, գերլայնանկյուն և հեռակրիչ (telephoto)։ Նոր սենսորները ապահովում են ավելի բարձր լույսի գրավում և ավելի մեծ դինամիկ տիրույթ, ինչի շնորհիվ լուսանկարները ստացվում են առավել մանրամասն ու վառ գույներով նույնիսկ ցածր լուսավորության պայմաններում։
Ամենամեծ թարմացումներից մեկը վերաբերում է հեռակրիչ օպտիկային․ iPhone 17 Pro-ում այն այժմ ապահովում է մինչև 8x օպտիկական մեծացում, մինչդեռ iPhone 16 Pro-ում օպտիկական zoom-ը սահմանափակվում էր առավելագույնը 5x-ով (իսկ 16 Pro Max-ում՝ 5x tetraprism լուծմամբ)։ Սա 17 Pro-ին տալիս է ավելի լայն հնարավորություններ հեռավոր օբյեկտների նկարահանման համար՝ առանց որակի զգալի կորստի։
Առջևի տեսախցիկն էլ զգալիորեն թարմացվել է։ Այն այժմ 18 մեգապիքսելանոց քառակուսի սենսոր է՝ Center Stage տեխնոլոգիայով։ Սա թույլ է տալիս ավտոմատ կերպով ընդլայնել տեսադաշտը, երբ կադրում հայտնվում է երկրորդ անձը։ Համեմատության համար՝ iPhone 16 Pro-ում առջևի տեսախցիկը 12 մեգապիքսել էր, և չնայած այն նույնպես ապահովում էր բարձր որակ, նոր սենսորը տալիս է ավելի մեծ մանրամասնություն և ավելի ճկունություն խոշոր պլաններում։
Այսպիսով, iPhone 17 Pro-ի տեսախցիկային համակարգը ոչ միայն շարունակում է մնալ շուկայում ամենահզորներից մեկը, այլև զգալի առաջընթաց է ապահովում iPhone 16 Pro-ի համեմատ՝ թե՛ օպտիկական մեծացման, թե՛ վիդեո ֆորմատների և պրոֆեսիոնալ գործիքների տեսանկյունից։
Մարտկոց
iPhone 17 Pro շարքը առաջարկում է բարելավված մարտկոցի գործունեություն, ինչը ուղղակիորեն ազդում է օգտագործման հարմարավետության վրա։ Արագ լիցքավորումը թույլ է տալիս մարտկոցի 50%-ը լիցքավորել ընդամենը 20 րոպեում, եթե օգտագործվում է 40 Վտ ադապտեր։ Սա զգալի բարելավում է iPhone 16 Pro-ի համեմատ, որտեղ արագ լիցքավորումը սովորաբար ապահովում էր նույն մակարդակը միայն 30-35 րոպեում՝ 30 Վտ ադապտերի միջոցով։ Անլար լիցքավորման առումով iPhone 17 Pro-ն աջակցում է 25 Վտ MagSafe լիցքավորմանը, մինչդեռ նախորդ սերնդի սարքերը սահմանափակված էին 15 Վտ անլար լիցքավորմամբ։ Բացի արագ լիցքավորումից և երկար մարտկոցի կյանքից, սարքն ապահովում է նաև ավելի խելացի էներգախնայողություն․ iOS-ի նոր փոփոխությունները կարգավորում են ֆոնային ծրագրերի սպառումը, օպտիմալացնում են էկրանային ակտիվությունը և AI-սպառման վերահսկողությունը, ինչի շնորհիվ մարտկոցը ավելի երկար է աշխատում իրական օգտագործման պայմաններում։
Այսպիսով
iPhone 17 Pro տարբերակները ներկայացնում են Apple-ի նոր մոտեցումը՝ ուղղված դիզայնի թարմացմանը և նյութերի այլընտրանքային օգտագործմանը։ iPhone 17 Pro-ն առաջարկում է ոչ միայն թվերով ավելի մեծացված պարամետրեր, այլև գործնականում զգալիորեն բարձր արդյունավետություն, հզոր գրաֆիկական հնարավորություններ, ավելի մեծ հիշողություն և խելացի AI-գործառույթներ։ Սա այն սարքն է, որը միաժամանակ բավարարում է թե՛ սովորական օգտատերերի, թե՛ պրոֆեսիոնալ ստեղծագործողների պահանջները։
AllSell վաճառասրահներում ներկայացված են Apple սմարթֆոններ՝ կանխիկ, ապառիկ և Trade In վաճառքի լավագույն պայմաններով։ Մանրամասների համար գրեք AllSell-ի ինստագրամյան էջին։





























