Մոսկվայում ձերբակալվել և ահաբեկչության ու վանդալիզմի մեղադրանք է առաջադրվել պաշտպանական ձեռնարկություններից մեկում աշխատող փականագործի նկատմամբ։ Այս մասին նշված է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ գտնվող պաշտոնական դատական փաստաթղթերում։

Փաստաթղթերի համաձայն՝ տղամարդը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (ահաբեկչական ակտ, որը կատարվել է անձանց խմբի կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից) և 214-րդ հոդվածի 1-ին մասով (վանդալիզմ) նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ։

Ավելի վաղ ամբաստանյալի կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Նրա փաստաբանները դատարանից խնդրել էին ազատ արձակել նրան ՔԿՀ-ից՝ ընտրելով ավելի մեղմ խափանման միջոց։ Պաշտպանությունը նշել ր, որ իրենց պաշտպանյալը այդ արարքը դիտավորյալ չի արել։

Քննությունը, մյուս կողմից, կարծում է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալը կթաքնվի նախաքննությունից և դատարանից ու կշարունակի զբաղվել հանցավոր գործունեությամբ։