Ոստիկանությունը Օսթինի յոգուրտի խանութում չորս դեռահաս աղջիկների՝ 1991 թվականին չբացահայտված սպանությունների նոր կասկածյալ է անվանել ուրբաթ մահացած տղամարդուն՝ պնդելով, որ ԴՆԹ թեստավորումը Թեքսասի մայրաքաղաքը տասնամյակներ շարունակ հետապնդող և քննիչներին շփոթեցնող դաժան հանցագործության հետաքննության մեջ«նշանակալի առաջընթաց» է արձանագրել, հաղորդում է NBC News-ը։
Օսթինի ոստիկանությունը հայտարարության մեջ նշել է, որ ԴՆԹ թեստավորումը քննիչներին հասցրել է Ռոբերտ Յուջին Բրեշիրսին, որը 1999 թվականին իրավապահ մարմինների հետ առճակատման ժամանակ ինքնասպան է եղել։
Պարզվել է, որ այդ ժամանակվանից ի վեր նա առնչություն է ունեցել այլ նահանգներում տեղի ունեցած մի քանի սպանությունների և բռնաբարությունների հետ։ Հայտարարությունը հնչել է HBO-ի «Յոգուրտի խանութի սպանությունները» փաստագրական սերիալի անցյալ ամիս թողարկումից հետո գործի նկատմամբ հետաքրքրության վերականգնված աճի ֆոնին։
Ոստիկանությունը հայտարարել է, որ գործը մնում է բաց և իրենց եզրակացությունները մանրամասնելու համար երկուշաբթի մամուլի ասուլիս է նշանակել։ Սպանությունը ցնցել է Թեքսասի մայրաքաղաքը և հայտնի է դարձել որպես տարածաշրջանի ամենաաղմկոտ հանցագործություններից մեկը։ Օսթինի ոստիկանության քննիչներն ու դատախազները տարիներ շարունակ աշխատել են այդ գործի վրա՝ զննելով հազարավոր հետքեր, մի քանի կեղծ խոստովանություններ: Նշվում է, որ հանցագործը կապկպել է զոհերին՝ 13-ամյա Էմի Այերսին, 17-ամյա Էլիզա Թոմասին և 17 և 15-ամյա քույրեր Ջենիֆեր և Սառա Հարբիսոններին, փակել բերանը և կրակել երեխաների գլխին:
«Չեմ կարող հավատալ, որ դա յոգուրտի» խանութում է եղել, որտեղ նրանցից երկուսն աշխատում էին։ Այնուհետև շենքը հրդեհվել է։ Հետաքննիչները հայտնել են, որ ինչ-որ մեկը խանութ է մտել հետևի դռնով փակման ժամին, հարձակվել աղջիկների վրա և հրիկիզել այն։
Զոհերի մարմինները հայտնաբերվել են, երբ հրշեջները դեռ պայքարում էին հրդեհի դեմ։ Դիահերձման զեկույցը հնարավորություն է տվել պատկերացում կազմել քույրերի և դեռահաս ընկերուհիների կյանքի մասին. Այերսը կրում էր փոքրիկ սպիտակ ականջօղեր։ Սառա Հարբիսոնը կրում՝ ոսկե վզնոց և Միկի Մաուսի ժամացույց։ Ջենիֆեր Հարբիսոնի մատին մատանի կար, որը դնում էր դպրոցում, ինչպես նաև Timex ժամացույց։ Դա նաև վկայում էր այն սարսափի մասին, որը նրանք ապրել էին. նրանց ձեռքերը կապված էին ներքնազգեստով, իսկ բերանները՝ շորով։ Այերսին երկու անգամ կրակել էին։
1999 թվականին իշխանությունները սպանության մեղադրանքով ձերբակալել են չորս տղամարդու։ Նրանցից երկուսը՝ Ռոբերտ Սփրինգսթինը և Մայքլ Սքոթը, սպանությունների պահին դեռահասներ էին։ Սկզբում նրանք խոստովանել են և մեղադրել միմյանց։ Սակայն երկուսն էլ արագ հրաժարվեցին իրենց ցուցմունքներից՝ պնդելով, որ իրենց ցուցմունքները ոստիկանությունում հարկադրաբար են տվել։ Սակայն երկուսն էլ դատվել են և մեղավոր ճանաչվել։ Սփրինգսթինը սկզբում դատապարտվել է մահապատժի, սակայն նրա պատիժը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։ Նրանց դատավճիռները չեղյալ են հայտարարվել, և տասը տարի անց գործը հանձնվել է կրկնակի վերանայման։
Դատավորը 2009 թվականին հրամայել էերկու տղամարդկանց էլ ազատ արձակել, երբ դատախազները հայտարարել են, որ նոր ԴՆԹ թեստերը, որոնք 1991 թվականին հասանելի չէին, ներկայում բացահայտել են մեկ այլ արական սեռի կասկածյալի։



























