Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի կողմից սեպտեմբերի 28-ին Կիևի վրա իրականացված զանգվածային հարվածի մասին․ զոհվել է առնվազն 2 մարդ։

Նախնական տվյալներով, զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի Telegram-յան գրառմանը։

Սկզբում Տկաչենկոն տեղեկացրել է Սոլոմենսկի շրջանում բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով կնոջ մահվան մասին, սակայն մի քանի րոպե անց հայտնել է երկու զոհի մասին։

«Ընդհանուր առմամբ Կիևում այս պահին հաստատված 10 վիրավոր կա և առնվազն 2 զոհ։ Տվյալները, հավանաբար, վերջնական չեն», – նշել է նա։

Ուկրաինական լրատվամիջոցի հաղորդմամբ, հարվածի տակ են հայտնվել Կիևը, Կիևի մարզը և Զապորոժյեն։

Ուկրաինայի մայրաքաղաքում արձանագրվել է հարվածների և բեկորների անկման դեպքեր Սվյատոշինսկի, Դարնիցկի, Դնեպրովսկի, Գոլոսեևսկի, Օբոլոնսկի և Սոլոմենսկի շրջաններում։ Ռմբակոծության հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, իսկ Սոլոմենսկի շրջանում հիվանդանոց է այրվում։

Զապորոժյեում վիրավորների թիվը հասել է 21-ի, որոնցից երկուսի վիճակը ծանր է։