Վերջին շաբաթների ընթացքում ռուսական կողմը հրաժարվել է ինչպես ուկրաինացիների հետ երկկողմ հանդիպումներից, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կամ այլ ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ եռակողմ բանակցություններից, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա, «ռուսները պետք է արթնանան և ընդունեն իրականությունը։ Շատ մարդիկ են զոհվում, նրանք իրենց արդարացնելու ոչինչ չունեն»։

«Ինչքա՜ն մարդ են դեռ պատրաստ կորցնել։ Ինչքա՜ն մարդ են դեռ սպանելու՝ տեղում թեկուզ մի փոքր օգուտ ստանալու համար։ Հուսով եմ՝ ոչ շատ, բայց մենք շարունակելու ենք գործել հանուն խաղաղության և հուսով ենք, որ ռուսները կգիտակցեն տեղի ունեցողի իրական պատկերը», – նշել է Վենսը։