Համբուրգում երկու ավտոբուսների բախման հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ մի քանի երեխա, հաղորդում է Bild թերթը։
Պարբերականի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Համբուրգի Օսդորֆ շրջանում ժամը 9:00-ի սահմաններում: Կանոնավոր երթուղով ավտոբուսը բախվել է մեկ այլ ավտոբուսի: Վիրավորվել է քսան մարդ, որոնցից չորսը ստացել են միջին ծանրության վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոցներ: Մնացած տուժածները բժշկական օգնություն են ստանում դեպքի վայրում:
Ավելի վաղ հաղորդվել էր 12 վիրավորի մասին։
Bild-ի փոխանցմամբ՝ ավտոբուսներից մեկը տեղափոխում էր 21 ուսանողի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարորդը, պայծառ արևի լույսի պատճառով, չի նկատել երկրորդ ավտոբուսը, որը կանգ էր առել կարմիր լույսի տակ։ Դեպքի վայրում են ոստիկանությունը և արտակարգ ծառայությունները։





























